Լրահոս

22.02.2010 16:47


Էկոնոմիկայի նախարարը հաստատել է, որ ճգնաժամը Հայաստանում ավարտվել է

Էկոնոմիկայի նախարարը հաստատել է, որ ճգնաժամը Հայաստանում ավարտվել է

Այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ Հայաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամն ավարտվել է, քանի որ, ըստ վիճակագրական ծառայության տվյալների, ՀՆԱ-ն 2,4%-ով աճել է, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը դրական պատասխան է տվել։

-Այն, ինչ արագ անկում է ապրում, նաև արագ աճում է: Ես մի անգամ ասել եմ, որ եթե աշխարհը կայունանա և սկսի աճել, Հայաստանը շատ ավելի արագ է աճելու, վերականգնվելու,- ասել է Ն. Երիցյանը։

Նա նաև կոչ է արել ՀՀ կառավարության վարած քաղաքականությունը երբևէ սխալ կամ ճիշտ չորակել.

-Ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը