Լրահոս

22.02.2010 16:22


Ինչո՞ւ հ/կ–ների ձայնը տեղ չի հասնում

Ինչո՞ւ հ/կ–ների ձայնը տեղ չի հասնում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հասարակական պաշտպանների միության գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, խոսելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքների մասին, ասել է, թե հանձնաժողովը պետք է հավասարակշռություն ապահովի կողմերի միջև, բայց չի անում։

Նշվեց, որ վերջերս գազի սակագնի բարձրացման հետ կապված հանձնաժողովը քննարկման էր հրավիրել հ/կ-ներին, հարցին՝ ինչո՞ւ չբարձրացվեցին այն հարցերը, որոնք հուզում են սպառողներին, նա պատասխանել է՝ իրենց ձայնը հաշվի չեն առնում։

-Հ/կ-ներն, իրոք, մասնակցում են քննարկումներին, բայց  մասնակցում են ոչ կանոնակարգված ձևով. Հանրային ծառայությունների կարգավորման գործընթացում չկա կարգավորման հավասարակշռման ընթացակարգ։ «Հայռուսգազարդը» կարող է իր փաստարկները ներկայացնել, որովհետև հզորություն ունի։ Ունի մասնագիտական ռեսուրսներ, տեխնիկական, ֆինանսական ռեսուրսներ,  իսկ մյուս կողմը՝ սպառողը, իրավաբանական անձը կամ հասարակ քաղաքացին, ձևավորված չէ. ֆինանսական, տեխնիկական ռեսուրսներ չունի, ինչպես նաև վերլուծական, շատ թույլ է, դրա համար էլ ինչքան էլ ներկայացնում ենք որոշակի հիմնավորումներ, հանձնաժողովը չի ընդունում,-նշել է նա։

Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ ասել է, թե ուժերն անհավասար են, հանձնաժողովն ի գիտություն է ընդունում ներկայացրած արգումենտները, բայց դրանք չընդունելու պարագայում հ/կ-ին բողոքելու լծակ չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը