Լրահոս

22.02.2010 16:13


ԼՂՀ-ը Միլանում մասնակցել է BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին

Փետրվարի 18-21-ը Միլանում տեղի ունեցող BIT զբոսաշրջիկային միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

BIT ցուցահանդեսում ներկայացված են 140 երկրներ, այն զբաղեցնում է շուրջ 57.000 քմ ցուցադրական տարածք եւ 9 սրահ:

Թուրքիայի և Ռուսաստանի տաղավարների անմիջական հարեւանությամբ գտնվող «Ղարաբաղ»-ի տաղավարը, ուր ներկայացված էին Արցախի պատմությունն ու մշակութային հարուստ ժառանգությունը, արժանացել է կազմակերպիչների եւ այցելուների մեծ ուշադրությանը: Ըստ կազմակերպիչների, ցուցահանդեսի այցելուների թիվն այս տարի կկազմի մոտ 200.000 մարդ:

ԼՂՀ պատվիրակությունը ղեկավարում է ԼՂՀ կառավարության զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

Այս խորագրի վերջին նյութերը