Լրահոս

16.06.2018 22:30


Վարդահովիտ համայնքում արջը ոչխարներ է հոշոտել

Վարդահովիտ համայնքում արջը ոչխարներ է հոշոտել

Հունիսի 16-ին, ժամը 16:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 15-ին, ժամը 01:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքում արջը հոշոտել է 6 ոչխար:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, Վարդահովիտ գյուղի վարչական ներկայացուցչին, Եղեգիս համայնքի ղեկավարին, բնապահպանության և ընդերքի տեսչական տարածքային բաժնի պետական տեսչության պետին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բնապահպանության նախարարության և գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչներին:

Համայնքի ղեկավարի կողմից կկազմվի հանձնաժողով՝ վնասի չափը ճշտելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը