Լրահոս

22.02.2010 15:47


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձևակա՞ն է գործում

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ձևակա՞ն է գործում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, խոսելով Հայաստանում գազի սակագնի թանկացման մասին, ասել է, թե սակագնի կարգավորման գործընթացը կանոնակարգված չէ։

Այն հարցին, թե կարելի է՞ ասել, որ Հանրային ծառայությունների կազմակերպած քննարկումները ձևական են, նա պատասխանել է՝ այո։

-Քննարկմանը մասնակից կողմերից մեկը ձևական է, մյուսը՝ ձևավորված ընթացակարգին համապատասխան, և դա ցույց է տալիս, որ հանձնաժողովը պահում է ֆորմալ կողմը։ Այո՛, հանձնաժողովի գործառույթն իմիտացիա է,-նշել  է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը