Լրահոս

22.02.2010 15:24


Ռոք աստղն աջակցում է Թեղուտի պաշտպաններին

Ռոք աստղն աջակցում է Թեղուտի պաշտպաններին

Հայտնի ռոք կատարող Սերժ Թանկյանն(System of a down) աջակցեց Թեղուտի պաշտպանության խմբին, որը դիմել էր նրան' աջակցելու էկոլոգիական շարժմանը' մասնավորապես, ուղղված Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման դեմ:
«Վայրի բնության և շրջակա միջավայրի ավերումն այլևս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով' սեփական գոյատևման և ամեն ինչի ավերման միջև: Հիմնվելով մեր պատմական անցյալի և ներկա աշխարհաքաղաքական իրողության վրա' սննդի, ջրի և էներգիայի հարցում վստահությունը սեփական ուժերին չափազանց կարևոր են: Վայրի բնության ավերումը և դրա արդյունքում ավելացող կարբոնային արտանետումները դեպի մթնոլորտ պայմաններ են ստեղծել գլոբալ տաքացման համար, ինչը խիստ սահմանափակում է մեր ինքնավստահությունը: Հանքարդյունաբերությունը դեմ է մեր համատեղ շահերին' որպես ժողովուրդ և պետություն»,- նշված է Սերժ Թանկյանի ուղերձում:

Սերժ Թանկյանի ուղերձը երիտասարդական շարժմանը փոխանցել է «Serjical Strike Records» ստուդիայի մենեջեր Ջորջ Տոնիկյանը, ով իր հերթին խոստացել է. «Ես կտեսնեմ, թե արդյոք ունենք այնպիսի մի երգ, որը կարող ենք թույլ տալ, որ ձեր շարժումն օգտագործի ոչ առևտրային նպատակներով»:

Այս խորագրի վերջին նյութերը