Արմեն Պողոսյան. «Սակագին վերանայել` մեր երկրում նշանակում է սակագինը բարձրացնել»
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ապրանքների սակագները վերջին տարիներին միայն բարձրացնում են։
-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ 1997-ից մեր բազմամյա համագործակցությունը ցույց է տալիս, որ մեր երկրում սակագին վերանայելը նշանակում է սակագին բարձրացնել,-նշել է նա։
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ գազի սակագնի թանկացման հետ մեկտեղ թանկանան նաև այլ ապրանքների սակագները, նա ասել է՝ այո, դա չի բացառվում։
-ՀՀ-ի էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի ներդրումը 40% է, այսինքն՝ ակնհայտ է, որ այդ թանկացումը կազդի էլեկտրաէներգիայի վրա։ Մյուս ապրանքներն էլ ուղղակիորեն կախված են էլեկտրաէներգիայից, և ակնհայտ է այս երևույթը,-նշել է նա։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ պետք է գազի գնի և որակի համամասնություն լինի, բայց այսօր դա էլ չկա։

7or.am