Հ. Սահակյան. «Որևէ տառ, որևէ վիրավորանք արժանի չէ, որ մարդուն ազատությունից զրկեն»
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Քաղաքացիական օրանսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հեղինակներից է, ով «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե փոփոխությունը վերաբերում է անձի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելուն, զրպարտության և վիրավորանքի միջոցով արատավորելուն։
Օրենքի նախագծի կարևորությունը, ըստ Հովհաննես Սահակյանի, պայմանավորված է նրանով, որ դա Եվրախորհրդի պահանջն է.
-Եվրոպայում կամ քաղաքակիրթ որևէ երկրում չի գործում այն օրենքը, որ վիրավորանքի կամ զրպարտության համար սահմանվի քրեական պատիժ։ Մենք գնացել ենք այդ ուղղությամբ, և բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշել ենք, որ դա պետք է ապաքրեականացվի։ Եթե վիրավորանքի կամ զրպարտանքի համար կար քրեական պատիժ, այսօր քաղաքացիական օրենսգրքում տվել ենք դրանց սահմանումները, թե որն է վիրավորանք, որն է զրպարտանք, որպեսզի նաև երբեմն կամայական ձևով այդ մեկնաբանությունները տեղի չունենան, և սահմանել ենք համապատասխան տուգանք։ Այնտեղ կա մեկ տարբերություն. եթե վիրավորանքը կամ զրպարտանքը հնչում է ԶԼՄ-ների միջոցով, տուգանքը մի փոքր ավելին է՝ հաշվի առնելով, որ այդ պարագայում հանրային լայն լսարանն է տեղեկանում այդ մասին, քան թե երկու հոգի առօրյա զրույցի ժամանակ մեկը մյուսին վիրավորում է։
Հարցին, թե այդպիսով փորձ չի՞ արվում տպագիր մամուլը ճնշել, Հ. Սահակյանը պատասխանել է.
-Էլ որտե՞ղ է ճնշման տարբերակը։ Եթե նախկինում կար քրեական պատիժ, դա ավելի խիստ պատիժ էր։ Իմ կարծիքով՝ որևէ տառ, որևէ վիրավորանք արժանի չէ, որ մարդուն ազատությունից զրկեն։ Դա իմ սուբյեկտիվ մոտեցումն է։ Եթե, իհարկե, չկան ամենատարբեր պատճառահետևանքային կապեր։ Դա լրիվ ուրիշ հարթության խնդիր է։ Իսկ հիմա տուգանք է սահմանվում։ Չեմ ուզում, որ բոլորը սևեռվեն, թե սա լրատվամիջոցների դեմ է։ Դա կարող է և առօրյայում պատահել։
«Իսկ վիրավորանքի կամ զրպարտանքի հստակ չափանիշները կորոշի դատարանը»,-ավելացրել է ԱԺ պատգամավորը։

7or.am