Լրահոս

22.02.2010 14:40


ՀՀ էկոնոմիկայի նախարար. «Մեր կապրիզները երբեմն պայմանավորված են մեր տգիտության հետ ևս»

ՀՀ էկոնոմիկայի նախարար. «Մեր կապրիզները երբեմն պայմանավորված են մեր տգիտության հետ ևս»

Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը բավական ջղագրգիռ է եղել։ Մի շարք հարցեր նրան ափերից հանել են։ Նա ջղաձգորեն է ընդունել նաև «7օր»-ի թղթակցի այն հարցը, թե ինչո՞ւ ՀՀ կառավարությունը, ասենք, Ուրուգվայի, Սինգապուրի կամ մեկ այլ երկրի փորձի մասին անընդհատ խոսելու փոխարեն, սեփական նախաձեռնությամբ հանդես չի գալիս։

-Մեր կապրիզները երբեմն պայմանավորված են մեր տգիտության հետ ևս, որովհետև մենք այդ հարցերում, հատկապես ծառայությունների ոլորտում, չունենք բավարար ունակություններ և գիտելիքներ, երբ որ ամբողջ աշխարհն իր էկոնոմիկայի 60-70% աշխատում է բարձրարժեք ծառայություններից,- պատասխանել է Ն. Երիցյանը՝ նշելով, որ մշտապես ցանկալի է սովորել ուրիշների փորձից, որի հիման վրա կարելի է ավարտել ինքնուրույն վերլուծությունները և նախանշել զարգացման հեռանկարները։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը