Լրահոս

22.02.2010 14:15


ՀՀ կառավարությունը ներքին խոհանոցի մաքրման աշխատանքներով է զբաղված

ՀՀ կառավարությունը ներքին խոհանոցի մաքրման աշխատանքներով է զբաղված

Բազմաթիվ տնտեսագետներ նշում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձախողված է։ Այսօր ՀՀ կառավարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին «7օր»-ի թղաթակիցը խնդրել է Տիգրան Սարգսյանի կառավարության հաջողված քայլերից մեկ օրինակ բերել։ Ն. Երիցյանը մեկի փոխարեն մի քանիսն է բերել՝ այդ թվում նշելով, որ ամբողջ կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ բավական լուրջ աշխատանքներ են իրականցվում։

-Թերևս ժողովրդի համար այս պահի դրությամբ այդքան տեսանելի չէ, որովհետև դեռ այս պահին մեր ներքին խոհանոցի մաքրման աշխատանքներն են գնում, բայց կարծում եմ՝ այս և մյուս տարի ժողովուրդը կտեսնի, որ ավելի բարեհամբույր և ծառայությանն ավելի միտված չինովնիկներ են աշխատում մեր երկրում, և ոչ թե հակառակը,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։

Օրինակների թվում նա նաև մատնանշել է, որ իրենք հստակ պատկերացում ունեն ապագայի մասին, և այդ պատկերացումները բավական տարբերվում են մինչ այս գոյություն ունեցողներից. բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ են աշխատանքներ տարվել, կարողացել են առաջ մղել կառավարության բոլոր գերակայությունները՝ հատկապես ենթակառուցվածքների մասով, ճգնաժամից են պատվով դուրս եկել և կարողացել են խուսափել ֆինանսական համակարգի կոլապսից։

-Այս ճգնաժամը ոչնչով չէր տարբերվում 90-ականների սկզբից մեր ապրած ճգնաժամից։ Կարող եք համեմատել, թե ինչպե՞ս դուրս եկանք այդ ճգնաժամից 90-ականների սկզբին և հիմա։ Եթե մեր ֆինանսական համակարգն ու սոցիալական ծախսերը գնային նույն ուղղությամբ, ինչ նախկինում, մեր ժողովուրդն այդքան մակարդակով կաղքատանար, ինչը մենք կարողացանք կանխարգելել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը