Լրահոս

14.06.2018 13:56


Նոր Նորքում «Ford Transit»-ը բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Նոր Նորքում «Ford Transit»-ը բախվել է էլեկտրական սյանը․ կա տուժած

Հունիսի 14-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածից 9-րդ զանգվածն ընկած ճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը