Լրահոս

22.02.2010 14:12


Արմեն Կարապետյան. «Կարծում եմ՝ թուրքերը պարզապես ամենակարևոր հարցն են լուծում»

Արմեն Կարապետյան. «Կարծում եմ՝ թուրքերը պարզապես ամենակարևոր հարցն են լուծում»

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին անդրադառնալով՝ «Դուպլեքս» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Արմեն Կարապետյանը նշել է, թե կցանկանար, որ ժողովուրդը դասեր քաղեր պատմությունից։ Նա նշել է, որ երբ այսօր այսքան շահարկվող հայ-թուրքական հարաբերություններում տեսակետներ են հնչում, թե պետք է պատմության դասերն անտեսել և գնալ ու թուրքերի հետ բանակցություններ սկսել, պետք է հիշել, որ թուրքերը բավական ուխտադրուժ են լինում։

-Կարծում եմ՝ թուրքերը պարզապես ամենակարևոր հարցն են լուծում՝ կանգնեցնել հայոց ցեղասպանության ճանաչման արշավն ամբողջ աշխարհում։ Սա իրենց համար գերնպատակ է՝ այս աղմուկի տակ կանգնեցնել հայոց ցեղասպանության ճանաչման արշավը,- ասել է Ա.Կարապետյանը և հավելել, որ դա Թուրքիայից մեծագույն ջանքեր էր պահանջում, քանի որ բոլոր պետությունները մեկը մյուսի հետևից իրենց խորհրդարաններում հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևեր էին դնում ու ընդունում։ Եվ թվում էր՝ ինչ-որ հրաշք պետք է տեղի ունենար, որ այդ արշավը կանգնեցվեր։-Եվ ահա, խնդրեմ, թուրքերը ելք գտան։ Ինձ համար դա ֆանտաստիկ ելք էր։ Ես բոլորովին չէի սպասում, որ նրանք նման հնարք կգտնեին, և մերոնք էլ կգնային դեպի այդ քայլը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը