Լրահոս

22.02.2010 13:36


Ադրբեջանի խորհրդարանի նախագահը ԼՂ հիմնահարցի երեք լուծում է տեսնում

Թեհրանում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը Իրանի նախագահ  Մահմուդ Ահմադինեջադի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ասադովը ասել է, թե կա հակամարտության լուծման երեք ճանապարհ։ Առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հիմնահարցի կարգավորումն է միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա։ Երկրորդը՝ Հայաստանի վրա տնտեսական ճնշումների գործադրման ճանապարհն է։ Եվ երրորդը՝ ղարաբաղյան հիմնախնդրի ուժային լուծումն է։

 

Այս խորագրի վերջին նյութերը