Լրահոս

13.06.2018 20:42


Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Daewoo-ն, Opel-ը ու թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը. կա վիրավոր

Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են Daewoo-ն, Opel-ը ու թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель-ը. կա վիրավոր

Երեկ՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են 57-ամյա Լեռնիկ Սարիբեկյանի վարած Daewoo մակնիշի 34 RD 417 համարանիշի, 76-ամյա Սուրեն Միկոյանի վարած Opel մակնիշի 75 MD 700 համարանիշի և 59-ամյա Սամվել Փառեյանի վարած թիվ 114 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի 1733 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Լ. Սարիբեկյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը