Լրահոս

22.02.2010 13:27


Արմեն Կարապետյան. «Ավելորդ է խոսել, թե երբևիցե կարելի է տարածքներ զիջել»

Արմեն Կարապետյան. «Ավելորդ է խոսել, թե երբևիցե կարելի է տարածքներ զիջել»

Արցախյան ազատամարտի մասին խոսելիս պատմաբան Արմեն Կարապետյանն ասել է, որ հայ ժողովուրդը բազում պատերազմներ է ունեցել, և այս մեկն ամենադրամատիկներից ու հերոսականներից էր.

-Այս հաղթանակի կերտիչը, հերոսը հայ ժողովուրդն է։ Եվ այսքան զոհողություններից հետո ավելորդ է խոսել, թե երբևիցե կարելի է զիջել տարածքներ կամ զիջել Արցախը։ Դա ուղղակի ավելորդ է։ Կարելի էր չսկսել ազատագրական շարժումը, բայց այդքան տառապանքներ և զոհողություններ կրելուց հետո նորից վերադառնալ նախկին դիրքերին՝ անիմաստ է և հոգեպես խեղանդամ ժողովուրդներին է հատուկ,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ պատերազմի վերսկսման հավանականությանը, Ա.Կարապետյանն ասել է, որ այն քիչ հավանական է համարում, սակայն վտանգը միշտ կա, և դրան պետք է պատրաստ լինել։

-Հաճախ ենք դժգոհում, և ընդդիմության թերթերն են հաճախ դժգոհում, թե նոր պատերազմի վտանգի դեպքում այլևս ո՞վ է պաշտպանելու հայրենիքը։ Ես կարծում եմ՝ այդպես չէ, և դա ասում եմ նաև կռված տղաների հետ հանդիպումներից հետո։ Որքան էլ վատ վիճակում են նրանք ապրում, և ընդհանրապես՝ ողջ ժողովուրդը, հայրենիքին վտանգ սպառնացող մի նոր այսպիսի արհավիրք առաջանալու դեպքում, կարծում եմ, անպայման կպաշտպանեն։ Առօրյա կյանքում, իհարկե, դժգոհ ենք, բայց այդ պահին ինձ թվում է՝ բոլորս ենք գնալու,- ընդգծել է Արմեն Կարապետյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը