Լրահոս

22.02.2010 13:15


Վրաստանը կբաժանվի նահանգների՞

Վրաստանի ոչ կառավարկան «Ազատության ինստիտուտ» ազդեցիկ կազմակերպությունը, որը խորհրդատվական ծառայություններ է մատուցում իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությանը, հանդես է եկել Վրաստանը նահանգների բաժանելու առաջարկությամբ։ Առաջարկությունը մտցվել է սահմանադրական հանձնաժողով, որն աշխատում է նոր Հիմնական օրենքի ստեղծման վրա։ Ըստ այդմ, նախատեսվում է Վրաստանում ստեղծել Սենատ, որում յուրաքանչյուր նահանգ կունենա երեքական ներկայացուցիչ։ Թե ինչով նոր վարչական միավորները կտարբերվեն գործողներից՝ չի հստակեցվում։

Ըստ «Грузия Online»-ի

Այս խորագրի վերջին նյութերը