Լրահոս

22.02.2010 13:07

Հայ-թուրքական արձանագրությունները փետրվարի 22-25 քառօրյայում չեն քննարկվի

Միջազգային պայմանագրերի վավերացման ընթացակարգի համաձայն՝ հայ-թուրքական արձանագրությունները մեխանիկորեն ներառված են ՀՀ ԱԺ հերթական քառօրյայի օրակարգում։

Սակայն, այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին նշել է, որ ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի առաջարկով այս հարցը քննարկման կդրվի հանձնաժողովի եզրակացությունից հետո միայն։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը և Ստեփան Սաֆարյանն իրենց հարցերով փորձել են ճշտել, թե հնարավո՞ր է, որ փետրվարի 22-25-ի քառօրյայում արձանագրությունները քննարկվեն, խորհրդարանի խոսնակ Հ. Աբրահամյանը տվել է բացասական պատասխան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։