Կհրատարակվի Վազգեն Սարգսյանին նվիրված «Սպարապետ» գիրքը
«Դուպլեքս» ակումբում պատմաբան Արմեն Կարապետյանն ու փոխգնդապետ Մարտին Բաղդասարյանը հայտնեցին, որ մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի տարեդարձին ընդառաջ, գիրք են հրատարակելու։ Այն վերնագրված է «Սպարապետ», որը «Ազատագրում» խորագրով գրքի 3-րդ հատորն է։
Մարտին Բաղդասարյանը նշել է, որ 1988-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին և այդ ընթացքում իր ծոցատետրում սկսել է գրի առնել իրադարձությունները։ Նա նշել է, որ պայքարի ընթացքում աչքի ընկան բազմաթիվ ազատամարտիկներ, այդ թվում նաև Վազգեն Սարգսյանը, և այդպիսով ստեղծվեց «Սպարապետ» գիրքը։
Գրքի գիտական խորհրդատու, արցախյան ազատամարտի տարեգրությամբ զբաղվող պատմաբան Արմեն Կարապետյանը նշել է, որ գրքի տվյալները հավաքագրվել են հանրապետության ողջ տարածքում՝ անձամբ հանդիպումներ անցկացնելով աչքի ընկած բոլոր անձանց հետ, և ազատամարտում նշանակալից որևէ դեր խաղացած անհատ գրքից դուրս չի մնացել։
-Սա, կարելի է ասել, Արցախյան ազատամարտի տարեգրությունն է, էպոպեան ներկայացնող մի համահավաք գործ, և հետագա սերունդների համար կարևոր սկզբնաղբյուր կարող է լինել Արցախյան ազատամարտի պատմությունն ավելի ճշմարիտ դիտարկելու համար,- ասել է նա։

7or.am