Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքվել են ոսկու տոնավաճառների, խանութների և կրպակների աշխատակիցները, որոնք մի քանի օր է, ինչ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից։ Ոսկու շուկաների աշխատակիցները պատրաստվում են իրենց պահանջները ներկայացնել ՀՀ վարչապետին։Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեռևս շաբաթ օրը ցուցարարներից մեկը «7օր»-ին ասել էր, որ իրենց պահանջները հետևյալներն են. «Վերականգնել հաստատագրված վճարները, հաշիվ-ապրանքագիր չպահանջել, ոսկու շուկայի համար գույքագրում չանել, տուգանքներն իջեցնել նախկինի չափ՝ 75 հազար դրամ (բարձրացվել են 150 հազարի)»։ Ի դեպ, կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները սուլելով վանկարկում են՝ վարչապետ։
Ցուցարարները սուլելով վանկարկում են՝ վարչապետ
Այս պահին կառավարության շենքի դիմաց հավաքվել են ոսկու տոնավաճառների, խանութների և կրպակների աշխատակիցները, որոնք մի քանի օր է, ինչ գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունից։ Ոսկու շուկաների աշխատակիցները պատրաստվում են իրենց պահանջները ներկայացնել ՀՀ վարչապետին։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեռևս շաբաթ օրը ցուցարարներից մեկը «7օր»-ին ասել էր, որ իրենց պահանջները հետևյալներն են. «Վերականգնել հաստատագրված վճարները, հաշիվ-ապրանքագիր չպահանջել, ոսկու շուկայի համար գույքագրում չանել, տուգանքներն իջեցնել նախկինի չափ՝ 75 հազար դրամ (բարձրացվել են 150 հազարի)»։ Ի դեպ, կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարները սուլելով վանկարկում են՝ վարչապետ։
7or.am