Աշխարհ

12.06.2018 10:49


Ֆլորիդայում տղամարդը պատանդ Է վերցրել չորս երեխայի ու սպանել նրանց (տեսանյութ)

Ֆլորիդայում տղամարդը պատանդ Է վերցրել չորս երեխայի ու սպանել նրանց (տեսանյութ)

Ամերիկյան Ֆլորիդայում չորս երեխա պատանդառության հետ կապված միջադեպի զոհ Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC News հեռուստաալիքը: Ինչպես հետեւում Է հաղորդագրությունից, տներից մեկը ոստիկանություն Էր կանչվել այն բանի կասկածանքով, որ այնտեղ ընտանեկան բռության ակտ Է կատարվում: Տան տերը կրակ Է բացել ժամանած ոստիկանների վրա եւ փակվել տանը՝ որպես պատանդներ օգտագործելով չորս երեխայի:

Երբ ոստիկանությունը կարողացել Է տուն մտնել, չորս երեխաներին՝ մեկից մինչեւ 12 տարեկան, գտել են մահացած վիճակում: Չարագործն ինքնասպանությամբ վերջ Է տվել կյանքին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը