Լրահոս

11.06.2018 22:22


Շենքի բնակարաններից մեկում օձեր են հայտնաբերվել

Շենքի բնակարաններից մեկում օձեր են հայտնաբերվել

Հունիսի 11-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան փողոցի թիվ 2/7 շենքի բակում օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահնօձ տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունիսի 11-ին, ժամը 09:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սպենդիարյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի պատշգամբում հայտնաբերել են գյուրզա տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը