Արմինե Օհանյան. «...մամուլի վիճակը շատ սոսկալի կլինի»
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «7օր»-ի հետ զրույցում խոսելով ԱԺ օրակարգում ներառված՝ զրպարտության մասին օրենքում փոփոխություններ մտցնելու մասին նախագծի վերաբերյալ՝ ասել է, թե վերջին կես տարվա ընթացքում այդ նախագծի մասին այնքան է խոսվել, որ թվում էր, թե դիտողությունները տեղ են հասել։
-Սակայն զարմանալի էր, որ հանձնաժողովները քննարկեցին և մտցրեցին օրակարգ։ Ակնհայտ երևում է, որ սա միտված է սահմանափակումներ մցնել հատկապես տպագիր մամուլի նկատմաբ։ Դա երևում է նախագծի հեղինակներից, տրամադրվածությունից և այն արագությունից, ինչով որ այն մտցրեցրն օրակարգ,-նշել է նա։
Ըստ Արմինե Օհանյանի՝ եթե անգամ ընդունենք, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհում զրպարտության և վիրավորանքի համար այդպիսի տուգանքներ և պատժամիջոցներ սահմանված են, ՀՀ-ում դրա կիրառությունը շատ վտանգավոր կարող է լինել։
-Այն խիստ կործանարար հետևանքներ կարող է ունենալ միայն այն պատճառով, որ մենք չունենք կայացած դատական համակարգ, որտեղ կարողանանք մեր փաստարկները ներկայացնել, և դատարանը անաչառ որոշում կայացնի, թե արդյոք դա զրպարտությո՞ւն է, թե՞ ազատ խոսքի հնարավորությունների օգտագործում։ Կիրառման մեջ սա շատ բացասական կարող է լինել։ Առանց այն էլ, մամուլը ֆինանսական ծանր վիճակում է, և մեզ համար ամեն մի լրացուցիչ դրամը շատ դժվարությամբ է հայթայթվում։ Մենք կփակվենք և չենք կարողանա գոյատևել։ Այս անգամ հայցերով կմտնեն դատարաններ, և մամուլի վիճակը շատ սոսկալի կլինի,-նշել է նա։

7or.am