Լրահոս

11.06.2018 13:17


Արգավանդում բախվել են Ford-ն ու Mercedes-ը, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 2 երեխայի

Արգավանդում բախվել են Ford-ն ու Mercedes-ը, վերջինն էլ վրաերթի է ենթարկել 2 երեխայի

Այսօր՝ հունիսի 11-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:40-ի սահմաններում Արգավանդ գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են Mercedes մակնիշի 85 AL 855 համարանիշի և բեռնատար Ford մակնիշի 10 SO 763 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը, իսկ Mercedes-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երեխայի: Վրաերթի ենթարկված երեխաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մեկին քաղաքացիները իրենց ավտոմեքենայով են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսին էլ տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ բացի երեխաներից Mercedes-ի վարորդը, նրա կին ուղևորն ու 1 երեխա նույնպես տեղափոխվել են հիվանդանոց: Նշված տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը