Լրահոս

22.02.2010 10:34


Մահմուդ Ահմադինեջադ. «Ոչինչ չի կարող ներազդել Իրանի և Արդբեջանի փոխհարաբերությունների վրա»

Կիրակի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը հանդիպել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ։ Վերջինն ընդգծել է, որ ոչինչ չի կարող ներազդել Իրանի և Արդբեջանի՝ պայծառ ապագա ունեցող փոխհարաբերությունների վրա։

«Իրանը մշտապես աջակցել է Ադրբեջանի բարգավաճմանը։ Համագործակցության զարգացման ուղղությամբ երկու հարևանների միջև կարևոր քայլեր են ձեռնարկվել. Ադրբեջանի բնակիչների համար Իրանը հանել է վիզային ռեժիմը։ Խորհրդարանական համագործակցությունը կնպաստի այդ կապերի ամրապնդմանը»,- հայտարարել է նա։

Անդրդառանալով տարածաշրջանային խնդիրներին՝ Օքթայ Ասադովն ընդգծել է՝ եթե գերտերություններն իրապես ցանկանային տարածաշրջանային խնդիրները լուծել, ապա արդեն արած կլինեին։

«Պատմությունը ցուց է տալիս, որ նրանք տարածաշրջանում միայն սեփական հետաքրքրություններն են հետապնդում»,- հավելել է Օ. Ասադովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը