Լրահոս

09.06.2018 12:04


Հրավառություն՝ աղջկա սիրտը գրավելու համար

Հրավառություն՝ աղջկա սիրտը գրավելու համար

Հունիսի 9-ին, ժամը 00.20-ին, մի քաղաքացուց ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի 3-րդ թաղամասում հրավառություն է:
Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է Մասիս քաղաքի բնակիչ Տ. Մ.-ն, որը բացատրություն է տվել, որ հրավառությունը կատարել է իր հավանած աղջկա սիրտը գրավելու համար: Վերջինս հրավիրվել է ոստիկանության Մասիսի բաժին:
Կազմվել է համապատասխան արձանագրություն:

Այս խորագրի վերջին նյութերը