Լրահոս

09.06.2018 11:09


Տավուշում «ԱրմենՏել»-ի 56-ամյա մալուխագործը խմած վիճակում բեռնատարով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. 5-ամյա երեխան մահացել է

Տավուշում «ԱրմենՏել»-ի 56-ամյա մալուխագործը խմած վիճակում բեռնատարով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. 5-ամյա երեխան մահացել է

Հունիսի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Սանասար Սարուխանյանը իր վարած ГАЗ 52 մակնիշի 58 ԼՕ 180 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Բերդավան գյուղի 2-րդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Բերդավան գյուղի բնակիչներ, 36-ամյա Սիրանույշ Ասլիկյանին, 9-ամյա Դավիթ Աթաբեկյանին և 5-ամյա Հայկ Աթաբեկյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Հ. Աթաբեկյանը տեղում մահացել է, իսկ Դ. Աթաբեկյանն ու Ս. Ասլիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում մահացածի և վիրավորների հարազատները փորձել են դատաստան տեսնել վարորդի՝ Ս. Սարուխանյանի հետ՝ հարձակվելով նրա վրա, բարեբախտաբար, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում հնարավոր է եղել դեպքի վայրից հեռացնել վարորդին, ով ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում՝ խմածության չափը գերազանցելով մոտ 80%։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Սարուխանյանն աշխատում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ որպես մալուխագործ։ ՀԿԳ ավագ քննիչ Հ. Բեգլարյանի որոշմամբ Ս. Սարուխանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան էլ քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Հայկ և վիրավոր Դավիթ Աթաբեկյանները եղբայրներ են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը