ԺԿ նախագահ. «Գագիկ Ծառուկյանը չի կարող Սերժ Սարգսյանին պաշտպանող հայտարարություններ անել...»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ խմորումներին՝ «Ժողովրդական» կուսակցության նախագահ, ԱԼՄ հոլդինգի սեփականատեր Տիգրան Կարապետյանն ասել է, թե բոլորն էլ հասկանում են՝ որն է հարցը։
-Եթե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հիմա ասի, որ սատարում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններին, փաստորեն կկորցնի կուսակցության հեղինակությունը այն առումով, որ արդեն պարզ կլինի, որ ինքն ինքնուրույն թեկնածու չի ունենալու։ Դա պարզ է։ Ես կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանը դրան չի գնա, նման բան չի հայտարարի: Հակասությունն այն է, որ յուրաքանչյուր կուսակցություն ցանկանում է մաքսիմալ հաջողության հասնել։ Պարզ է, որ հակասություն կլինի, եթե մի քիչ շանտաժի ձևով է դա հնչում. եթե ասես՝ կմնաս, չասես՝ չես մնա։ Ինձ թվում է՝ կողմնորոշումը չպետք է ազդի գործողությունների վրա,-նշել է նա։
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ անկախ Գագիկ Ծառուկյանը չի կարող Սերժ Սարգսյանին պաշտպանող հայտարարություններ անել, որովհետև հակառակ պարագայում ընտրազանգված կկորցնի։
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ընտրազանգվածը մեծացնելու նպատակով ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս գա, նա պատասխանել է, թե դա շատ ճիշտ կլիներ։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վերջերս Գագիկ Ծառուկյանի արած հայտարարությանը՝ նա ասել է, թե ԲՀԿ-ն և Ռոբերտ Քոչարյանը միշտ էլ լավ հարաբերություններ են ունեցել և կարող են սատարել միմյանց։
Տիգրան Կարապետյանը նաև կարծիք է հայտնել, թե հնարավոր է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն վերադառնա։

7or.am