Լրահոս

11.01.2011 13:48


Փորձագետ. «Ռուսական հրթիռները վերահսկում են ողջ Ադրբեջանը՝ առանց Թալիշի լեռների, և Հայաստանի կեսը»

Կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ուժի խմբավորումը  գնահատելիս ռազմական գիտությունների թեկնածու, պաշտոնաթող գնդապետ, Ռազմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը ասել է, թե Մեծ Կովկասի տարածքի անվտանգության վրա միաժամանակ ազդում են Ռուսաստանի հարավում, Հարավային Կովկասի պետություններում, Թուրքիայի կովկասյան հատվածում, Իրանում, Իրաքում, Աֆղանստանում, Միջերկրական և Սև ծովերի արևելյան հատվածներում ու Կասպից ծովի ջրային տարածքում ընթացող իրադարձությունները։ Նա նշել է, որ սպառնալիք են Հարավային Կովկասի սառեցված հակամարտությունները և սահմաններում (Հայաստան, Ադրբեջան) տարածքային ամբողջականության չլուծված հարցերը։ Իրավիճակը կարող է հանգեցնել տեղային հակամարտությունների՝ դրանցում հարևան պետությունների ներգրավելու հեռանկարով, իսկ որոշ հանգամանքներում՝  նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի անվան ներքո)։ Խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղային։

Նա նաև նշել է, որ ըստ Եվրոպայում սովորական զինված ուժերի համաձայնագրի՝ Ռուսաստանն իր ռազմական բազաներն ունի Հայաստանում, Ադրբեջանում օբյեկտ ունի,  և ռուսական հրթիռները վերահսկում են ողջ Ադրբեջանը՝ առանց Թալիշի լեռների, ու Հայաստանի կեսը։

 

Այս խորագրի վերջին նյութերը