Լրահոս

08.06.2018 10:12


Խոշոր ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել են 30-ամյա Արարատ Բադալյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 51 ST 005 համարանիշի, 58-ամյա Արշակ Դավթյանի վարած Opel Astra մակնիշի 34 NS 131 համարանիշի և 28-ամյա Վրեժ Բաբայանի վարած ВАЗ 2107 մակնիշի 34 CQ 122 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը