Արտավազդ Բայաթյանը կարծում է, որ «Եվրատեսիլի» պատճառով «յախշի» ոճն ավելի է զարգացել
-Ստվերային տնտեսություն ունեցող երկիրը կունենա և ստվերային շոու բիզնես, և ամեն ինչ այդպես էլ կընտրվի,-ասել է երգահան Արտավազդ Բայաթյանն ու նշել, թե «Եվրատեսիլ»-ի մրցույթում ինքը հասկացել է, որ առաջին տասը տեղերն ինչ-որ արժեք ունեն։
-Պարզապես մնում է մի բան. sms-ները որոշիչ են լինում այն դեպքում, երբ երկու երկիր նույն գումարն են տվել։ Այս պարագայում Եվրատեսիլը մեզ ոչինչ չի տալիս։ Եթե հաշվի առնենք նախորդ չորս տարիները, կարող եմ ասել, որ մեզ մոտ այդ «յախշի» ոճն արդեն ավելի զարգացավ։
Ա. Բայաթյանն ասել է, թե վերջին ժամանակահատվածում փոփ ժանրում ինչ երաժշտություն լսել է, դժվարացել է մեկը մյուսից տարբերել.
-Մենք սովորել ենք նրան, որ անպայման մեկը պետք է դուրս գա, ինչ-որ բան երգի, անպայման մեջտեղում հինգ րոպե զուռնա փչի, ու այդ զուռնայով մենք կիմանանք, որ այն հայկական է։

7or.am