Լրահոս

20.02.2010 15:54


Ալեքսան Հարությունյանն Էմմիին և Միհրանին խոստացել էր, որ «Եվրատեսիլ 2010»–ին իրենք են մասնակցելու

Ալեքսան Հարությունյանն Էմմիին և Միհրանին խոստացել էր, որ «Եվրատեսիլ 2010»–ին իրենք են մասնակցելու

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Էմմիի մայր, «Emmy-B» պրոդյուսերական կենտրոնի նախագահ Նադեժդա Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է, որ Էմմիին և Միհրանին նախօրոք խոսք էին տվել, որ իրենք են մասնակցելու «Եվրատեսիլ 2010»-ին, ասել է, թե նման բան եղել է։

-Հանրային հեռուստատեսության մենաշնորհը լինելով՝ Հ1-ն իրավունք ունի ներքին ընտրություն անել, ընտրել որևէ մեկին։ Մեզ նախօրոք ասվել էր, որ այս անգամ պետք է այնպես անեին, որ Էմմին և Միհրանն ընտրվեին։ Ժամանակի ընթացքում ծնվեցին անուններ, և ես մի քանի անգամ հարցրել եմ՝ ինչպես է լինելու, և ինձ վստահեցրին, որ մենք վախենալու բան չունենք. արտամրցույթ կանցնի։ Էմմին էլ պետք է մեկներ ԱՄՆ՝ պատրաստվելու (ինքներդ եք հասկանում՝ այդ բոլոր ծախսերն ինչպես են լինելու), և հավատալով այս ամենին՝ նրանք մեկնեցին։ Խոսակցություններն օրեցօր թեժանում էին, և ինձ վստահեցրին, որ արժէ, որ Էմմին մեկնի։ Միհրանն էլ գործեր ուներ և Հանրայինի ղեկավարներից հարցրել էր՝ իմաստ ունի՞ գալ, իսկ ղեկավարությունից պատասխանել էին, որ անպայման իրենք են գնալու,-նշել  է նա։

Իսկ թե ով էր այդ ղեկավարը, որ խոստումներ էր տվել, Նադեժդա Սարգսյանը պատասխանել է՝ Հանրային հեռուստատեսության ղեկավար Ալեքսան Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը