Լրահոս

07.06.2018 15:09


Գերղաքունիքի մարզում բախվել են «Գազելը», 07-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Գերղաքունիքի մարզում բախվել են «Գազելը», 07-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:40-ի սահմաններում, Երևան-Իջևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի 11 OL 921 համարանիշի, «Գազել» մակնիշի 34 DS 879 և «Mercedes» մակնիշի ՏԼ 949 ՏԼ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն:

Բախման արդյունքում «Գազելի» վրայից պոկվել և ընկել է շարժիչը, «Mercedes»-ն էլ, առաջ ընթանալով, հայտնվել է կանաչ գոտում՝ կոտրելով առջևի անվահեծանն ու բազալտե քարերը: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ «Mercedes»-ում եղած քաղաքացիները զբոսաշրջիկներ են եղել:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը