Լրահոս

20.02.2010 15:47


Արմեն Թութունջյանն (Չիկո) առաջարկություն է արել

Արմեն Թութունջյանն (Չիկո) առաջարկություն է արել

-Չգիտեմ ապուշության ինչ մակարդակի պետք է հասնի որևէ լուրջ երաժշտասեր, որ տանն ունենա այդ երգերից որևէ մեկը և ուզենա ազատ ժամանակ այն լսել։ Բայց քանի որ մրցույթ է, ուրեմն պետք է լարենք մեր ուժերը ճիշտ ձևով,-«Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսում խոսելով «Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի և ներկայացված երգերի մասին՝ ասել է ջազմեն Արմեն Թութունջյանը (Չիկո)։

Նա կարծիք է հայտնել, թե այդ մրցույթն ավելի շատ սպորտային է, քանի որ այնտեղ արվեստ չկա։

Ջազմենը լրատվամիջոցների ներկայությամբ այնպիսի տեսակետ է հայտնել, թե մրցույթին մասնակցելու համար սկզբից պետք է երգ ընտրել.

-Առաջին փուլում պետք է ընտրել լավագույն երգը, ապա այն բաժանել մասնակից երգիչներին, նրանց իրավունք տալ գործիքավորել և մեկնաբանել սեփական ճաշակով։ Դրանից հետո պետք է ընտրել լավագույն երգչին։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը