Աշխարհ

07.06.2018 08:33


Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց

Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո-Արմանդո Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է The Sun պարբերականը: Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց կոլումբական Կալի քաղաքում և վիրահատության կենթարկվի: Ֆուտբոլիստի մոտ կվիրահատեն ծունկը: Մարադոնան վիրահատել էր երկու ծնկները 17 օր առաջ:

Մարադոնան աշխարհի այս առաջնությունում վերլուծություններ կանի լատինամերիկյան հեռուստատեսություններից մեկի համար: Մարադոնան համարվում է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը