Լրահոս

20.02.2010 14:48


Արտավազդ Բայաթյան. «Այդ երգիչն այնտեղ որպես ապրանք է հանդես գալիս»

Արտավազդ Բայաթյան. «Այդ երգիչն այնտեղ որպես ապրանք է հանդես գալիս»

-«Եվրատեսիլն» իրադարձություն չի կարելի համարել։ Սա հերթական միջոցառումն է, որը նախատեսված է բոլոր այն երկրների համար, որոնք աջակցում են Եվրոպային և այդ շոու բիզնեսին,-«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ասել է երգահան Արտավազդ Բայաթյանը։

Ա. Բայաթյանն ասել է, թե այդ մրցույթն ավելի շատ գովազդային իմաստ ունի, քան ինչ-որ բան բացահայտելու.

-Շատ մանկամիտ երգեր են իրենց բովանդակությամբ։ Գուցե թինեյջերների համար դա շատ լավ է, բայց հասուն մարդկանց համար դա անհասկանալի մի բան է։

Երգահանը նշել է, թե մրցույթը շուկա գրավելու համար է, որ ապրանքը վաճառվի.

-Այդ երգիչն այնտեղ որպես ապրանք է հանդես գալիս։

Այդուհանդերձ, Ա. Բայաթյանի կարծիքով, մենք այնքան կարևորագույն խնդիրներ ունենք, որ «Եվրատեսիլն» այդ ֆոնում ընդհանրապես կորում է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը