Լրահոս

06.06.2018 09:31


Վանաձորի «Տարոն-2» թաղամասում ավտոմեքենա է այրվել

Վանաձորի «Տարոն-2» թաղամասում ավտոմեքենա է այրվել

Հունիսի 5-ին, ժամը 23:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի վերջնամասում գտնվող «Կամակատար» կոչվող մատուռի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է ժամը 23:57-ին:

Ամբողջությամբ այրվել է «SEAT» մակնիշի ավտոմեքենա: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը