«Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում գործող հարկ վճարողների Ֆիսկալային հասույթների վերաբերյալ
2009թ. առաջին կիսամյակի ընթացքում «Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում տեղադրված նոր ցանցային ՀԴՄ-ներից ստացված ֆիսկալային հասութների վերաբերյալ տեղեկությունների ամփոփումից պարզվել է, որ տեղադրված 751 ՀԴՄ-ներից 63.2%-ի մոտ կամ 472 ՀԴՄ-ով ստացվել է զրոյական ֆիսկալային հասույթ:
2009թ. երկրորդ կիսամյակում ՊԵԿ-ի իրականացրած ՀԴՄ-ների կիրառման շահագործման կանոնների 231 ստուգումների ընթացքում 212 հարկ վճարողների մոտ արձանագրվել են ՀԴՄ-ների կիրառման շահագործման կանոնների խախտումներ և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և արժութային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի պահանջների 10 խախտում: Կոմիտեի իրականացրած հսկողական գործողությունների և վարչարարության արդյունքում 2009թ. երկրորդ կիսամյակում «Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում գործող հարկ վճարողների ֆիսկալային հասույթները կազմել են շուրջ 505.1մլն. դրամ' առաջին կիսամյակում արձանագրված 31.3մլն. դրամի դիմաց: Իսկ զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնողների թիվը նվազել է մինչև 127:
Վճարված հարկերի ամփոփումից պարզվել է, որ □Վաղարշ և Որդիներ□ առևտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնողների' 2009թ. ամսական միջին մուտքերը կազմել են 12.9մլն դրամ, կամ մեկ ՀԴՄ-ի համար' միջինը 17.3 հազար դրամ' մեկ ամսվա համար:
2010թ. հունվարի 1-ից գործող հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների արդյունքում առևտրի իրականացման վայրերում գործունեութուն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները դադարել են համարվել հաստատագրված հարկ վճարողներ և տեղափոխվել են ընդհանուր հարկման դաշտ: Արդյունքում «Վաղարշ և Որդիներ» առևտրի կազմակերպման վայրում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներից 214-ը 2010թ. հունվար ամսվա ընթացքում չեն ներկայացրել զրոյական ֆիսկալային տեղեկություններ:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2009 թվականի հունվարի մեկից անցել է առևտրի իրականացման վայրերում տեղադրված ՀԴՄ-ների ֆիսկալային հասույթների վերաբերյալ տեղեկությունների ստացման Ջի-Փի-Առ-Էս /GPRS/ ցանցային համակարգի, որը հնարավորություն է ընձեռում անմիջապես' ռեալ ժամանակում, կոմիտեի կենտրոնացված տեղեկատվական բազայում արտացոլել ՀԴՄ-ների ֆիսկալ հասույթների վերաբերյալ ստացվող տեղեկությունները: Հետևաբար, տնտեսվարող սուբյեկտների կողմից զրոյական ֆիսկալային տեղեկություններ ներկայացնելու դեպքում, ՊԵԿ-ը դիմում է համապատասխան գործողությունների' ստուգելով դրանց իսկությունը, ուստի ինչպես «Վաղարշ և Որդիներ» ՍՊԸ-ում, այնպես էլ առևտրի կազմակերպման բոլոր մյուս վայրերում, կոմիտեի գործողությունները, որոնք իրականացվում են բացառապես օրենսդրության շրջանակներում, միտված են տնտեսվարողներին' իրենց իրացման շրջանառություններին համապատասխան հարկելուն, և այդ հարցում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետևողական է լինելու:
Պետեկամուտների կոմիտեն պարբերաբար հրապարակելու է առևտրի իրականացման վայրերում գործող և զրոյական ֆիսկալային հասույթներ ներկայացնող տնտեսվարող սուբյեկտների ցանկը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին