Աշխարհ

05.06.2018 15:26


Նիդեռլանդների վարչապետը սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ եւ ինքն Էլ մաքրել Է այն (տեսանյութ)

Նիդեռլանդների վարչապետը սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ եւ ինքն Էլ մաքրել Է այն (տեսանյութ)

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն թղթե բաժակից սուրճ Է թափել խորհրդարանի մուտքի մոտ, ինչից հետո հավաքարարներից խնդրել Է իրեն շվաբր տալ եւ ինքն Է մաքրել կեղտաբիծը: Միջադեպը գրանցել են NOS հոլանդական հեռուստաալիքի խցիկները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկաները քաղաքական գործչի գործողությունն ընդունել են օվացիաներով, իսկ հավաքարարները խրախուսել են այն:

Խորհրդարանական թղթակից Իրեն Օսթվեյնը նշել Է, որ Ռյուտեն հիանալի գիտեր, որ խցիկն աշխատում Է, բայց «միեւնույն Է՝ մնացել Է, մաքրել թափածը եւ շատ Է հպարտնում դրանով»:

Այս խորագրի վերջին նյութերը