Աշխարհ

05.06.2018 16:50


Թուրք ազգայնականները այրել են Թուրքիայի քրդամետ կուսակցության դրոշը (տեսանյութ)

Թուրք ազգայնականները այրել են Թուրքիայի քրդամետ կուսակցության դրոշը (տեսանյութ)

Թուրքիայի Բոլու քաղաքում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) գրասենյակի վրա հարձակում է տեղի ունեցել:

Հարձակումը իրականացրել են Թուրքիայի ազգայնական «Ülkü Ocaklar» (Իդեալիստական օջախներ) կազմակերպության անդամները։

HDP-ի կողմնակիցները շենքի դիմաց կախած են եղել իրենց կուսակցության դրոշները, դուր չի եկել թուրք ազգայնականներին։ Վերջինները ցած են բերել կուսակցության դրոշները և հրկիզել։ Այնուհետև բախում է սկսվել թուրք ազգայնականների և HDP-ի կողմնակիցների միջև։

Աղբյուրը հաղորդում է, որ թուրք ազգայնականների մեջ է եղել նաև Թուրքիայի «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) պատգամավորի թեկնածու Ադեմ Էվջիլը։

Միջադեպին միջամտել են ոստիկանական ուժերը և դադարեցրել բախումը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը