Լրահոս

20.02.2010 14:29

Ալեքսան Հարությունյան. «Հարություն Հարությունյանը չի հեռացել Հանրային հեռուստատեսությունից»

-Հարություն Հարությունյանը չի հեռացել Հանրային հեռուստատեսությունից,- «Ազդակ» ակումբում ասել է Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Նա նշել է, որ Հ. Հարությունյանը երկու պաշտոն ուներ՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ և «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավար։ Երկար տարիներ շատ դժվար էր առավոտյան 9-ից, առանց շաբաթ-կիրակիի, ռեժիմով աշխատելը և մի քանի անգամ նա ցանկություն էր հայտնել հանգստանալ այդ գործից։

-Դա իր ցանկությունն էր. նա դիմեց խորհրդին, և հիմա էլ Հարություն Հարությունյանը մեզ մոտ է ու շատ կարևոր աշխատանք է կատարելու։ Նույն սերիալներն ու հեռուստատեսային հաղորդումները, որ մեր եթերում կային, սակայն ընդհանուր կոորդինացիա չկար, այդ գործով հիմա կզբաղվի Հարություն Հարությունյանը,- ասել է Ալեքսան Հարությունյանը։

Ինչ վերաբերում է «Հայլուր» լրատվական ծրագրի ղեկավարի պաշտոնին, Ա. Հարությունյանը նշել է, որ նոր թեկնածուներ չկան, կա գլխավոր խմբագիր՝ Արմեն Ամիրխանյանը, և գլխավոր պրոդյուսեր՝ Արտակ Ալեքսանյանը, ինչպես նաև Արթուր Գրիգորյանը. «Կարծում եմ՝ մոտ ապագայում այդ խնդիրն իր լուծումը կստանա»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։