Լրահոս

20.02.2010 14:09

Ալեքսան Հարությունյան. «Չափորոշիչները հեռուստատեսային դաշտին բավական մեծ օգուտներ կտան»

-Չափորոշիչները, որոնք հաստատվեցին, և ընդհանրապես այն գործընթացը, որը բավական ակտիվ քննարկումների տեսքով ընթանում է, շատ դրական են։ Կարծում եմ՝ մեկ-երկու տարում դրանք մեր հեռուստատեսային դաշտին բավական մեծ օգուտներ կտան,- «Ազդակ» ակումբում ՀՌԱՀ սահմանած չափորոշիչների մասին խոսելիս ասել է Հանրային հեռուստառադիո խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։

Նա նշել է, որ այս գործընթացը միայն Հայաստանում չէ, որ եղել է. դա տեղի է ունեցել նաև Ռուսաստանում մի քանի տարի առաջ. «Ռուսաստանում ևս իշխանությունը, տեսնելով, որ եթե այդ գործընթացում կարգավորումներ չմտցվեն, ինչ կարող է լինել, նման միջոցների դիմեց։ Այսօր դուք Ռուսաստանի առաջին ալիքով չեք տեսնի «Բրիգադա», «Կլոն» և այլն»։

Նրա կարծիքով ամեն ինչ ճիշտ է, և առաջացած խնդիրներն ու թյուրըմբռնումներն ընթացքում կկարգավորվեն։

Առաջիկա ծրագրերին անդրադառնալով՝ Ալեքսան Հարությունյանն ասել է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում կլինեն սերիալներ, որոնք, սակայն, մտավորականության և հասարակության կողմից բացասական ռեակցիա չեն առաջացնի։ Ինչ վերաբերում է արտասահմանյան ֆիլմերին, որոնց մեջ թեև էրոտիկայի և սարսափի էլեմենտներ կան, սակայն բարձրարժեք ստեղծագործություններ են, դրանց համար կլինի հատուկ ժամ՝ գիշերվա 12-ից հետո։ Եթերների հումորը պետք է ձևափոխվի և վերածվի այնպիսի հումորի, որում չեն լինի գռեհկություն և ազգային արժեքների ոտնահարում։

Նա նշել է նաև, որ քաղաքական հաղորդումների շարքում նոր հաղորդում կլինի արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ, որը կվարի Կարեն Բեքարյանը, Արթուր Բախտամյանի հաղորդումը կլինի, որտեղ ամեն օր կքննարկվեն տարբեր թեմաներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։