Լրահոս

20.02.2010 12:31


Սպանություն, սպանության փորձ, անձի առևանգում, ավազակային հարձակում, կողոպուտ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 10 դեպք, բացահայտվել է 8-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք (2009-ի նույն ժամանակահատվածում համապատասխանաբար'10, 5 և 2 դեպք):
Հիշյալ ժամանակահատվածում արձանագրվել է պանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք (2009-ի նույն ժամանակահատվածում' 1, 1, և 1 դեպք):
Նույն ժամանակահատվածում արձանագրված անձի առևանգման 42 դեպքն էլ բացահայտվել է (2009-ին համապատասխանաբար` 44, 42 և 9):
Արձանագրված ավազակային հարձակման 16 դեպքից բացահայտվել է 11-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք (2009-ին` 21, 13, 1):
Կողոպուտի 28 դեպքից բացահայտվել է 22-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք (2009-ին` 30, 15 և 10):

Այս խորագրի վերջին նյութերը