Աշխարհ

04.06.2018 21:00


Հայաստան-Մոլդովա՝ 0:0

Հայաստան-Մոլդովա՝ 0:0

Ավստրիայի Կեմատեն քաղաքի «Շպորտպլաց» մարզադաշտում քիչ առաջ ավարտվեց Հայաստանի և Մոլդովայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:

Խաղում այդպես էլ գոլեր չգրանցվեցին: Մեր ընտրանին, ինչպես օրեր առաջ Մալթայի դեմ խաղում (1:1), այսօր, նույնպես, առանձնապես չտպավորեց: Վարդան Մինասյանի սաները խաղադաշտում հաճախ չէին հասկանում միմյանց:

Հիշեցնենք, որ սա մեր հավաքականի վերջին ստուգողական հանդիպումն էր սեպտեմբերին մեկնարկող Ազգերի Լիգայի մրցաշարից առաջ:

Հայաստանի հավաքականը խաղադաշտ էր դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով.

Արամ Հայրապետյան, Ժոաո Ժորդի Մոնրո Արարատ, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Անդրե Չալըշըր, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Իվան Յագան, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան:

Այս խորագրի վերջին նյութերը