Լրահոս

20.02.2010 11:39


ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության հայտարարություն

ՍԴՀԿ-ից վտարված  նախկին  ատենապետ  Լ. Սարգսյանը  և նրա մի քանի կողմնակիցները հայտարարել են, որ լուծարել են «Սարգիս Տխրունի» միության վարչությունը և նոր վարչություն հիմնադրել:

ՍԴՀԿ ,Սարգիս Տխրունիե միությունը հայտարարում է, որ Լ.Սարգսյանն ու իր մի քանի կողմնակիցները ոչ միայն չեն կարող լուծարել «Սարգիս Տխրունի» միությունը, այլ նաև որևէ իրավունք չունեն հանդես գալու Ս.Դ. Հնչակյան կուսակցության անունից, որտեղից  խայտառակ ձևով վտարվել են:

Նոր ,Սարգիս Տխրունիե միության ստեղծումը սեփական քաղաքական  գոյությունը ևս մի քանի օրով երակարացնելու դատապարտված և ծիծաղելի փորձեր են:

Հայ հասարակությանը քաջ ծանոթ է «Սարգիս Տխրունի» միության գործունեությունը, որը բեղուն կերպով շարունակվում է' ի հեճուկս Լ. Սարգսյանի և նրա մի քանի կողմնակիցների:

Այս խեղկատակությունը օր առաջ վերջանալու է, իսկ բոլոր «կոոպերատիվ» կառույցները մնալու են պատմության աղբանոցում:

Ս.Դ. Հնչակյան Մայր Կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը