Սարիբեկ Սուքիասյանը պատրաստվում է բողոքարկել իրեն առաջադրված մեղադրանքը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ ՍարիբեկՍուքիասյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, որի տակ նա հրաժարվել է ստորագրել։
«7օր»-ի հետ զրույցում Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, թե այդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հետևյալն է՝ շահադիտական դրդումներով անձին ազատությունից զրկել կազմակերպված խմբի միջամտությամբ։
-Իբրև թե շահադիտական նպատակներով մարդուն ազատությունից զրկել են, բայց ապօրինի մեղադրանք է առաջադրված, ուստի մենք ձեռնարկելու ենք որոշակի գործողություններ։ Իհարկե պատրաստվում ենք բողոքարկել, սակայն պաշտպանական նկատառումներից ելնելով՝ հիմա չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու,-ասել է նա։
Նրա խոսքերով՝ գործի շարունակությունը նախաքննական մարմինն է իրականացնում։
Հիշեցնենք, որ փետրավրի 12-ին մի քանի տասնյակ ոստիկաններ ներխուժել են «Սիլ կոնցեռնի» գրասենյակ և «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ ՍարիբեկՍուքիասյանին և մի քանի աշխատակիցների հրավիրելոստիկանությանԷրեբունուբաժանմունք, այնուհետև, մի քանի օր ոստիկանությունում պահվելուց հետո, երկրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ ՍարիբեկՍուքիասյաննազատ էր արձակվել։
Սարիբեկ Սուքիասյանը պատրաստվում է բողոքարկել իրեն առաջադրված մեղադրանքը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով, որի տակ նա հրաժարվել է ստորագրել։
«7օր»-ի հետ զրույցում Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, թե այդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հետևյալն է՝ շահադիտական դրդումներով անձին ազատությունից զրկել կազմակերպված խմբի միջամտությամբ։
-Իբրև թե շահադիտական նպատակներով մարդուն ազատությունից զրկել են, բայց ապօրինի մեղադրանք է առաջադրված, ուստի մենք ձեռնարկելու ենք որոշակի գործողություններ։ Իհարկե պատրաստվում ենք բողոքարկել, սակայն պաշտպանական նկատառումներից ելնելով՝ հիմա չենք կարող ասել, թե կոնկրետ ինչ գործողություններ ենք ձեռնարկելու,-ասել է նա։
Նրա խոսքերով՝ գործի շարունակությունը նախաքննական մարմինն է իրականացնում։
Հիշեցնենք, որ փետրավրի 12-ին մի քանի տասնյակ ոստիկաններ ներխուժել են «Սիլ կոնցեռնի» գրասենյակ և «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին և մի քանի աշխատակիցների հրավիրել ոստիկանության Էրեբունու բաժանմունք, այնուհետև, մի քանի օր ոստիկանությունում պահվելուց հետո, երկրից չբացակայելու պայմանով ստորագրությամբ Սարիբեկ Սուքիասյանն ազատ էր արձակվել։
7or.am