Լրահոս

04.06.2018 08:44


«Toyota»-ի վարորդը, ով հարվածել էր «Opel»-ի վարորդին, պարզվում է՝ աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում (տեսանյութ)

«Toyota»-ի վարորդը, ով հարվածել էր «Opel»-ի վարորդին, պարզվում է՝ աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է, ինչ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ «Toyota Prado» մակնիշի 99 ՏՏ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վիճաբանում է «Opel Vectra» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ, որ ընթացքում «Toyota»-ի վարորդը հարվածում է «Opel»-ի վարորդին:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ «Toyota»-ի վարորդը հանդիսանում է Երևան քաղաքի Պուշկինի փողոցի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Ավագյանը, ով ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ս. Ավագյանը աշխատում է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությունում, որպես 1-ին կարգի մասնագետ: Նա հետաքննիչի մոտ բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Ոստիկանությունը պարզում է «Օpel»-ի համարանիշներն ու վարորդի ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը