Լրահոս

02.06.2018 09:08


Շղթայական ՃՏՊ Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Շղթայական ՃՏՊ Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

Հունիսի 1-ին, ժամը 21:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1973 թ.), «Mazda 6» մակնիշի (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1986 թ.) և «Mercedes» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները: Վարորդ՝ Հ. Մ.-ին, շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը