Աշխարհ

02.06.2018 08:36


Մաքսիմ Շևչենկո․ «Հայերը կռվացնում են Վրաստանին Ռուսաստանի հետ» (տեսանյութ)

Մաքսիմ Շևչենկո․ «Հայերը կռվացնում են Վրաստանին Ռուսաստանի հետ» (տեսանյութ)

Ռուս քաղաքագետ Մաքսիմ Շևչենկոն հայտարարել է, որ հայերը կռվացնում են Վրաստանին Ռուսաստանի հետ։ Նա նշել է, որ այժմ ուշադրությունը շեղում են հայկական թեմայից, և վրացիները Ռուսաստանում դառնում են «ամենամեղավորն ու ամենավատը»։

«Այժմ ուշադրությունը տեղափոխվում է Վրաստանի վրա, և այդ դեմարշը զուտ քաղաքական նշանակություն ունի»,-ասել է քաղաքագետը։

Շևչենկոն հայտարարել է, որ Փաշինյանի՝ վարչապետ դառնալով Հայաստանում իշխանության են եկել ուժեր, որոնք ավելի շատ վերահսկվում են Վաշինգտոնից, քան թե Ռուսաստանից։

«Արդյոք Ռուսաստանը շարունակ հիմարաբար և պարզունակ կերպով ցանկանում է վիճել Վրաստանի հետ, տրորել Վրաստանին, ո՛չ։ Կան որոշակի լոբբիստական ուժեր, որոնք մղում են Ռուսաստանին այդ հակառուսական քաղաքականությանը։ Իմ կարծիքով՝ աբսուրդային քաղաքականությանը։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում դա հայկական լոբբին է»,-հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում (17:17 րոպեից)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը