Աշխարհ

01.06.2018 22:28


Ադրբեջանում ավտովթարի հետևանքով երկու տասնյակ վրացի զբոսաշրջիկներ են տուժել

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով երկու տասնյակ վրացի զբոսաշրջիկներ են տուժել

Շուրջ երկու տասնյակ վրացի զբոսաշրջիկներ են տուժել Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով: Այս մասին հայտնում է APA գործակալությունը:

«Վրաստանից 54 զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային և շրջվել»,-փոխանցում է լրատվամիջոցը:

Հաղորդվում է, որ նախնական տվյալներով՝ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը