Փետրվարի 19-ին հայ-թուրքական արձանագրությունների դեմ միավորված մի շարք կուսակցությունների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովում հանդիպումներ տեղի ունեցան իշխանական կոալիցիա կազմող Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների պատգամավորական խմբակցությունների հետ: Հանդիպմանը մասնակցեցին Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Հայաստանի Դեմոկրատական, «Նոր Ժամանակներ», Հայաստանի Ռամկավար Ազատական, «Միավորված Հայեր», «Մայր Հայրենիք», «Գոյամարտ» և «Հայկանդուխտ» կուսակցությունների ներկայացուցիչները:
Քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլի առանձնահատկությունները, կապված արձանագրությունների խորհրդարանական քննարկումների հետ: Հանդիպումների մասնակիցները պայմանավորվեցին հետագա կոնսուլտացիաների վերաբերյալ:
Քննարկումներ ԱԺ-ում